Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Մի-24-ի վերաբերյալ Ադրբեջանի դեսպանի «պատերազմում ինչպես պատերազմում» արտահայտությունը. «Եթե Ռուսաստանի Դաշնությունը դավաներ այս սկզբունքը, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Ադրբեջանը ընդունել է, որ վերջիններս են խոցել ուղղաթիռը։ Անձնակազմի 2 անդամ է զոհվել, մեկը վիրավոր է։