Anonymous հաքերային խմբավորումը կոտրել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը: Այս մասին հաքերները հայտնել են իրենց Twitter էջում: Ավելի ուշ նախարարությունը հաստատել է հարձակման մասին տեղեկությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նախարարությունը տեղեկացրել է, որ հարձակման է ենթարկվել կայքի Իրավական վիճակագրության բյուրոյի սերվերը, որը պատասխանատու է հանցագործությունները, այդ թվում նաեւ համակարգչային հանցագործությունները հավաքելու եւ վերլուծելու համար։
Anonymous-ը հայտարարել է, որ հափշտակել է 1,7Գբ ծավալի տվյալներ, այդ թվում նախարարության աշխատակիցների նամակագրությունը: Խմբավորում պնդում է, որ իրենց նպատական է պայքարել խոսքի և տեղեկատվության ազատության համար: Նրանց համոզմամբ, հափշտակված տվյալները բացահայտում են նախարարության կոռումպացվածությունը: Գերատեսչության մամուլի ծառայությունում դեռ չեն հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, եւ հաջողվել է արդյոք հաքերներին ստանալ տեղեկատվություն, թե՝ ոչ, հայտնում է vz.ru-ն։
2010թ-ից Anonymous խմբավորումը հայտնի է մի շարք ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված խոշոր հարձակումներով: