Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 943 նոր դեպք մահացել է 20 մարդ

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 943 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 44 522 է, հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 833 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 28 633 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 362:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

Թբիլիսի — 650
Աջարիա — 506
Իմերեթի — 324
Քվեմո Քարթլի — 46
Շիդա Քարթլի — 100
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 200
Կախեթի — 23
Գուրիա — 47
Մցխեթա Մթիանեթի — 39
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4
Սամցխե-Ջավախեթի — 4:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել