Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումները թույլ չեն տա. Լավրով․ Коммерсант

Ռուսաստանը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել՝ կանխելու իր տարածքում հայերի և ադրբեջանցիների հնարավոր բախումները Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության պատճառով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել են՝ կանխելու համար ադրբեջանական և հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիների միջեւ բախումները Ռուսաստանի տարածքում», – ասել է Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի խնդիրն է «օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ թեժ փուլից և խաղաղ ճանապարհ գտնել»:

«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ բոլոր մակարդակներում: Նախագահ Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է գործադրում՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ, հոկտեմբեր ամսվա առաջին տասնամյակի վերջին համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար զինադադարի մասին: Մենք անում ենք հնարավոր ամեն բան, ներառյալ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին, որպեսզի այս համաձայնագիրն ամբողջությամբ գործի: Զուգահեռաբար մենք առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ, ի վերջո, Բաքվում և Երևանում գերակշռելու է կառուցողական մոտեցում, ռազմական գործողությունները կդադարեն և ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական հիմնական հոսք», – ասել է Լավրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել