Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի։ Բայց դա չի նշանակում, որ նյութատեխնիկական ապահովման կարիք չկա։

Պատերազմը երկար է տևելու, միայն այն պատճառով, որ մենք հանձնվելու ու զիջելու տրամադրություն ու իրավունք չունենք։ Ավելին, եթե կլինի մեկը, ով ֆեյսբուքից դուրս կգա ու կգնա առաջնագիծ, կկանգնի էդ որձերի առաջ ու կհարցնի, թե ինչ կարծիք ունեն զիջելու մասին, վստահեցնում եմ, որ լավագույն դեպքում քարերով կլարեն էդ տարածքից։

Ուստի խելքներս գլուխներս հավաքելու ժամանակ դեռ ունենք։ Մեր բոլոր տնտեսումները, պլանավորած գնումները պետք է հետաձգենք ու մեր ողջ ունեցածը պետք է ուղղենք Սարդարապատն ամուր պահելու ու հաղթանակի համար։
Զինվեք համբերությամբ, հաղթնակը մերն է լինելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել