Արցախի պաշտպանության բանակից հայտնում են նորօրյա հերոսների մասին․
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:
Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում: