ԵԿՄ անդամները «Եռաբլուրի» բարձունքում ծաղիկներ դրեցին ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին

Երկրապահ կամավորականների միության պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Դիմելով երկրապահ կամավորականներին Վազգեն Սարգսյանն ասաց. «եթե մենք հանրապետությունում ունենք այսքան հավատի, հույսի սյուներ, ուրեմն մենք, անկասկած հաղթանակ ենք տանելու»:

Եվ այսօր, ահա, պարտադրված այս պատերազմում մեր բանակը, մեր կամավորականները, ազատամարտիկները, երկրապահները՝ սահմանին կանգնած մեր հավատի ու հույսի սյուները շարունակում են այդ պատգամը՝ ամեն օր հերոսաբար կերտելով մեր ապագան:
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անդամներն այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրի» բարձունքում ծաղիկներ դրեցին ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Փա՛ռք Քեզ Սպարապետ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, Փա՛ռք Երկրապահին, ազատամարտիկներին,
Փա՛ռք մեր բանակին,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Կեցցե՛ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել