Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Թուրքիան կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ведомости-ն։

«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Հակամարտության երկու կողմեր ​​կան՝ Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ հակամարտության կարգավորմանը մասնակցելը, միջնորդ լինելը կամ ձևաչափերին մասնակցելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ », – ասել է Պեսկովը:

Նա նշել  է նաև, որ  հրադադարի մասին համաձայնագրերում նշված կետերը չեն պահպանվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան ցանկություն էր հայտնել միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ​​մեթոդներով: Վարչապետի խոսքով՝ Բաքուն այժմ միայն համաձայն է Ղարաբաղի հանձնմանը, ինչը բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել