Ժենգյալով հաց՝ Երևանի սրտում․ Արցախցի տիկին Արմինեն զինվորների համար գումար է աշխատում

Արդեն 3 օր է, ինչ մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում արցախցի Արմինե Աբրահամյանն աղջկա հետ ժենգյալով հաց է թխում։ Ստացված հասույթը ուղարկում են «Հայաստան» համահայկան հիմնադրամին, օգնում են բանակին: 

Ժենգյալով հացի հերթը բազմամարդ է, բոլորը համբերատար սպասում են իրենց հերթին:

Տիկին Արմինեն ասում է, որ արդեն 15 տարի է այս գործով է զբաղվում, Արցախում բոլորն իրեն ճանաչում էին: 

«Երկու օր առաջ իմացա, որ իմ տունն էլ է քանդվել, չեմ նեղվում, կարևորը, որ մեր երեխաները ողջ լինեն»,- ասում է Արմինե Աբրահամյանն ու հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել