Մարդասիրական զինադադարի վերաբերյալ որոշումը ուժի մեջ մտավ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Հաճախ հրադադարը շփոթում են զինադադարի հետ, որը բավականին տարբերվող երևույթ է։ Հրադադարը սովորաբար գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել