ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։