Երևանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլարի ջուր չի գնել․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել՝ նշելով․

«Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել։

Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ իրավապահ մարմինները, ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան, ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի եւ լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել