Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել, երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով. Արցախի տեղեկատվական կենտրոն

Արցախի տեղեկատվական կենտրոնից հայտնում են.

«Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել, երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից:

Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել