Իբրև Ստեփանակերտում ծեծված կնոջ նկարը 6 տարվա հնության է. դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ոմն Նունե Գասպարյանի գրառմանը, տեղեկություն են տարածել այն մասին, թե իբր Ստեփանակերտից մի տարեց կին, հասկանալով հայկական բանակի անխուսափելի պարտությունը պատերազմում, իր տան դիմաց ամրացրել է ադրբեջաներեն գրությամբ պաստառ՝ «Xoş gəlmisiniz!» (բարի գալուստ):

Ըստ նույն տեղեկության՝ Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարեց կինը դաժանորեն ծեծի է ենթարկվել պաստառի տեղադրման համար։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվականները կցել էին ծեծի ենթարկված կնոջ լուսանկարներ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կնոջ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2014 թվականին։ Դեպքը, իրականում, տեղի է ունեցել ռուսական Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Կինը ծեծի էր ենթարկվել 15 տարեկան դեռահասի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել