«Ռոսիա» թռիչքային ջոկատի հատուկ վարչությունը Մոսկվա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում հրետակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թռիչքի ժամանակ ռուսները քնել են: Լրագրողները բուժման են ուղարկվել Վիշնևսկու վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոն:
Լևոն Արզանովը ինքնաթիռից իջնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հաջողություն է մաղում եղբայրական երկրին, Հայաստանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում