Իրականացվում են բնակարանային ապահովման ծրագրերը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության բնակարանային շինարարության ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար։

Կառավարության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ կապահովվի 2012 թ. բնակարանային շինարարության ծրագրով ձեռք բերված և 2013 թ. շահագործման հանձնվող մոտ 1360 բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, վերը նշված 1360 բնակարանների, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված մոտ 2200 բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի, ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման, գնահատման և վերլուծության աշխատանքների իրականացումը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել