Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Բենիկ Շ.-ի, Լիլիթ Մ.-ի, Վիգեն Մ.-ի և նախկինում դատված Ռոբերտ Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Բենիկ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով “Մավա Իմպուլս” ՍՊԸ-ի տնօրեն “Արմեն ՕՍՍ” ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Պ.-ի օժանդակությամբ կեղծ հաշիվ –ապրանքագրերի պատրաստմամբ և օգտագործմամբ վատնել են “Մավա Իմպուլս” ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գումար:
Լիլիթ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով “Շանթ Պլյուս” ՍՊԸ-ում գլխավոր հաշվապահ, չարաշահելով բաժնետերերի վստահությունը, վաճառել է “Շանթ Պլյուս” ՍՊԸ-ին և “Մավա Իմպուլս” ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենաներ, խաբեությամբ ներկայացրել և դրամարկղ է մուտքագրել վաճառքից ստացված գումարի մի մասը, իսկ մնացած խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակել է:
Վիգեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով “Երևան Պլյուս” ՍՊԸ-ում որպես տնօրեն, հանդիսանալով կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով այդ կազմակերպության շահերի հակառակ, ակնհայտ կատարել է անշահավետ գործարքներ` ընկերության բաժնետերերին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
Գործով մեղադրյալներ Բենիկ Շ.-ի, Լիլիթ Մ.-ի, Վիգեն Մ.-ի նկատմամբ ընտրված կալանքը փոխարիվել է գրավով, իսկ Ռոբերտ Պ.-ից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net