Անչափահասը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անչափահաս Արթուրի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ` Արթուրի, Կառլենի, Աշոտի, Սամվելի, Զավենի, Ռոլանդի, Գրիգորի, Սոկրատի, Գուրգենի հետ, 2012թ. նոյեմբերի 23-ին` ժամը 22:00-ի սահմաններում, դպրոցի բակում Վարդանի և նրա ընկերներ` Շահենի, Գարիկի, Զարմիկի, Հայկի և մյուսների հետ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ է հասցրել Վարդանին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործով անչափահաս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել