Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով վարել է մարտը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանին է շնորհվել «Արցախի հերոս» բարձր կոչումը։

«Ցավոք՝ հետմահու, որը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, որը իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ մեզ բոլորիս, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,-ասաց Արցախի նախագահը։

Նշենք, որ Արարատի մարզպետ Գարի Սարգսյանն այս մասին գրել է․ «Դավիթ Ղազարյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել