ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։
Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»։