Եվրոպական Միությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը չդադարեցնի սադրանքներն ու ճնշումները Միջերկրական ծովի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք Թուրքիայի հետ դրական և կառուցողական հարաբերություններ ենք ցանկանում, և դա նույնպես պետք է բխի Անկարայի շահերից: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե դադարեցվեն սադրանքներն ու ճնշումները։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիան այլևս զերծ կմնա միակողմանի գործողություններից»,- ասել է ԵՀ ղեկավարը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ սադրանքների և ճնշումների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքներն ու հնարավորությունները: