ՔԿԱԳ վկայականը

Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական: Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտով պատրաստվում են տպագրական եղանակով և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներից յուրաքանչյուրն ունի իր սերիան և համարը:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները ՔԿԱԳ տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` նախարարի սահմանած կարգով:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականները ոչնչացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով, որի լիազորությունները, ինչպես նաև վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել