ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ քիչ առաջ ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:

Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:

Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ Որոշման մեջ կոչ է արվում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ։

«Եվրոպական դատարանի որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին՝ ձեռնարկած միջոցների մասին, որոնք ուղղված են հենց Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- սեպտեմբերի 30-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով ՄԻԵԴ-ի կողմից ստացված տեքստն անկալելի էր։

Դատարանը Հայաստանի դիմումը նույնիսկ հարկ չի համարել ներկայացնել Ադրբեջանին՝ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, ինչը բավարար է հասկանալ, որ հայկական կողմի ներկայացրած ապացույցները բավարար են եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել