ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Արցախում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ այսօր Արցախում է ողջ հայությունը։
Նրա խոսքով՝ յուրաքանչուր գիտակից մարդ այսօր Արցախի կողքին է։
«Այսօր Արցախում են ԱՀ բոլոր նախագահները։ Ինձ համար մեծ պատիվ է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչով այստեղ գտնվելը։ Ուզում եմ տեղեկացնել, որ հանդիպել են Արցախի նախագահի, ՊՆ նախարարի հետ և այցելել ղեկավարման կետ։ Տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքների, որոնք իրականացնում է ղեկավարությանը»,-նշել է նա։
Օհանյանը հայտնել է, որ Ադրբեջանի նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն և բանակցային գործընթացի ժամանակ պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ-ի ղեկավարության հետ․ «Նրանք չեն կարողացել իրենց նպատակին հասնել»։
«Ես կուզեի,որ կամավորները, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում