Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնն այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Առաջնորդներ շեշտել են, որ ամենախիստ կերպով դատապարտում են հակամարտության գոտում ընթացող այս սրումը և կոչ են կողմերի զինված ուժերին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորվել բարեխղճորեն և առանց նախապայմանների վերականգնել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ», – ասված է փաստաթղթում:
Հիշենցնենք, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից հայտննախ տվյալների համաձայն Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը: Դաշնային կանցլերն ընդգծել է անհապաղ հրադադար հաստատելու և բանակցությունների սեղանին վերադառնալու հույժ անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցի լուծման փորձված հարթակն է: Հարևան պետությունները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը»»