Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են․

«Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնում է.

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը: Դաշնային կանցլերն ընդգծել է անհապաղ հրադադար հաստատելու և բանակցությունների սեղանին վերադառնալու հույժ անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցի լուծման փորձված հարթակն է: Հարևան պետությունները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը»»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել