Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական շտաբից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Մարտունիում հակառակորդի կրակոցից վիրավորում են ստացել 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ)։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել