Le Monde, 24News.am, «Արմենիա TV» լրատվամիջոցների ներկայացուցիչները հակառակորդի կրակոցից վիրավորումներ են ստացել, վնասվել է Agence France-Presse-ի մեքենան

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արդեն նշվել է, որ Մարտունիում հակառակորդի կրակոցից վիրավորում են ստացել 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ)։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել