«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է.

«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:

Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք:

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել