Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից թույլատրվում է`
1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.
2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ռեցիպիենտին փոխներարկելու նպատակով.
3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև լիազոր մարմնի հավանությանն արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում:
Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետությունից արյան կամ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ինչ վերաբերվում է արյան կամ դրա բաղադրամասերի ներմուծմանը նշենք, որ այն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն կառավարության սահմանած կարգով և պայմաններով լիազոր մարմնի թույլտվությամբ`
1) արտակարգ իրավիճակներում հանրապետության ներքին պաշարների անբավարարության և
2) բացառիկ դեպքերում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքերում:
Աղբյուր՝ Իրավաբան.net