Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրվում է դիմումը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմողը ցանկություն է հայտնել անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքն ստանալ դիմում ներկայացնելուց հետո 2-րդ աշխատանքային օրը: Այս պարագայում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է 2 գործակցով:
Անշարժ գույքի վերաբերյալ այլ տեղեկատվությունը («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 12-25-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը) տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, իսկ դիմողի ցանկությամբ` նաև դիմումը ներկայացվելու օրվա հաջորդ աշխատանքային օրը` տեղեկատվության վճարի նկատմամբ կիրառելով 2 գործակիցը:
Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:
Վերը նշված ժամկետների հաշվարկը սկսվում է դիմումի մուտքագրման օրվանից:
Աղբյուրը` Իրավաբան.net