Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննությա է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Հ.-Ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 25.08.2012թ. գտնվելով ստացիոնար բուժման մեջ <<Նորք>> ինֆեկցիոն հիվանդանոցում <<Լակունար անգինա` ստրեպտոկկային էթիոլոգիայի>> ախտորոշմամբ, 03.09.2012թ.` ժամը 12:20-ի սահմաններում, դուրս գրվելով հիվանդանոցից` ինքնակամ թողել է հիվանդանոցի տարածքը և միայն 15.10.2012թ.` ժամը 15:35-ին, ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ` առանց հարգելի պատճառների զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելով մեկ ամսից ավելի ժամկետով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net