Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հրանտ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես իր մոտ ունենալով իր ընկեր Վիգեն Ս.-ի անձնագիրը` 18.02.2013թ. ՀՀ Նախագահի ընտրություններում վերջինիս փոխարեն փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:
Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է անձնագիրը և լազերային սկավառակը:
Որպես խափանման միջոց մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net