Այսօր Բելառուսում նախագահական ընտրությունների վերջին օրն է

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը: Բացի այդ, քվեաթերթիկներում կա «բոլորին դեմ» սյունակ:

Ընտրությունները կճանաչվեն վավեր, եթե դրանց մասնակցի քաղաքացիների ավելի քան 50%-ը: Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել քվեարկությանը մասնակցած ձայների ավելի քան 50% -ը:

Վերջին հինգ օրվա ընթացքում Բելառուսում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն: Մասնակցությունը գերազանցել է 41% -ը:

Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել