Լիբանանյան առաջատար հեռուստաալիքներից մեկը LBCI-ն առաջ է քաշել Բեյրութում տեղի ունեցած պայթյունների պատճառի վերաբերյալ վարկած, որի համաձայն՝ Բեյրութի նավահանգստում կարող էր պայթել նատրիումի նիտրատը, որը բռնագրավվել էր նավերից մեկից ավելի քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«LBCI-ին հայտնի դարձավ, որ այն նյութը, որի մասին խոսել է գեներալ Իբրահիմը (Լիբանանի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար, գեներալ Աբբաս Իբրահիմ), դա պայթունավտանգ նատրիումի նիտրատ է, որը առգրավվել է նավից ավելի քան մեկ տարի առաջ և պահվում էր նավահանգստի պահեստներից մեկում»- ասել է հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ գեներալ Աբբաս Իբրահիմը հայտարարել էր, որ նավահանգստի պահեստում պայթուցիկ նյութեր են պահվել։
Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Վիրավորների թվում կա 2 հայ։
Very disturbing. Critical video here. Appears to be 2 explosions. pic.twitter.com/HFS3PRmAV5
— algharib (@kraytandship) August 4, 2020