ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու արդյունքում։
Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
Զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Նշվում է նաև, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով: Համացանցում տեսանյութեր են հրապարակվում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից:
Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։
Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող է հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը լինել:
Breaking: Video shows the moment of a massive explosion in Beirut, Lebanon. pic.twitter.com/pwE0c4QQV4
— PM Breaking News (@PMBreakingNews) August 4, 2020