Կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկող Վեդու ԲԿ-ն կվերադառնա իր հիմնական աշխատանքին

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել