Ինչպե՞ս է կարողացել անվճարունակ ձևանալ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահե Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Սլավ Ստռոյ» ՍՊ ընկերության տնօրեն և փաստացի ղեկավարելով ընկերության գործունեությունը, 13.07.2009թ.-ից մինչ 21.04.2011թ. ընկած ժամանակահատվածը իրականացրել է ձեռնարկատիրական գործունեությունը, սակայն տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի, եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի հաշվետվություններով հաշվարկված հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելով սեփական շահերից ելնելով` ընկերության հիմնական և շրջանառու միջոցները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով պարտատիրոջը պատճառել է խոշոր չափի` 1.077.765 ՀՀ դրամի վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել