Մեկ դիտողությունը համարժեք է երկաթյա ձողով հարված ստանալուն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վանիկ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 19.30-ի սահմաններում, գտնվելով Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 13/1 շենքի դիմաց` Գևորգ Չորեքյանի կողմից իրեն դիտողություն անելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծակող-կտրող գործիքով` երկաթյա ձողով, մի քանի անգամ հարվածել է վերջինիս դիտավորությամբ պատճառել նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել