Սիրիական ընդդիմության զինված խմբավորումների զինյալները կարող են Թուրքիայի կողմից գործուղվել Ադրբեջան՝ բանակին աջակցելու համար: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է քրդական Firat գործակալությունը:
«Թուրքիան պատրաստում է, այսպես կոչված, սիրիական ազատ բանակի զինյալների տեղափոխումը Ադրբեջան։ Այդ նպատակով վարձկանների համար գրանցման կետեր են բացվել Ջենդերիսում, Ռաջուում և Աֆրինում»,-նշում է գործակալությունը: Firat-ի փոխանցմամբ ՝ 6-ամսյա պայմանագրով աշխատող զինյալները ամսական վճարվելու են 3,5 հազար դոլար: Մանրամասներ չեն ներկայացվում վարձկանների թվի և Ադրբեջան ուղարկման ժամկետների վերաբերյալ:
Հուլիսի 16-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հավաստիացրեց Ադրբեջանին, որ թուրքական բանակը պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին՝ Հայաստանի հետ սահմանի հակամարտության ժամանակ: Ըստ նրա, թուրքական զինված ուժերը «կանեն ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Ադրբեջանի համար»:
Ավելի վաղ քրդական գործակալությունը հաղորդել էր Սիրիայից վարձկանների գործուղման մասին Լիբիայի ճակատներ, որտեղ նրանք պայքարում են Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությանը (GNA) աջակցող կազմավորումների դեմ: