Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը):
Քրեական պատասխանատվության հարցն այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի դրույթները:
Աղբյուրը` Իրավաբան. net