Ինքնակամ կառույցի իրականացման համար պատասխանատվությունը

Նշենք, որ պատասխանատվության չափը տարբերակված է` կախված հողամասի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքի առկայությունից կամ բացակայությունից:

Այսպես` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելու համար սահմանված է տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով:

Ինչպես նկատեցինք, գյուղական համայնքների դեպքում պատասխանատվություն նախատեսված է միայն տնամերձ հողամասում բնակելի տուն ինքնակամ կառուցելու համար, այսինքն` եթե անձը այլ կառույց իրականացնի (ոչ թե բնակելի տուն) կամ կառուցի ոչ տնամերձ հողամասում, ապա պատասխանատվության չի ենթարկվի:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 դրամի չափով:

Վերը նախատեսված արարքներ կատարել շարունակելը նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` 2 500 000 դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել