Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրավիրում է հանրային քննարկման

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: Առաջին առցանց հանրային քննարկումը նախատեսված է անցկացնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ-ներ) հետ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի կատարած աշխատանքները և լսել մասնակից ՔՀԿ-ների առաջարկություները: 

Հանրային քննարկումը բաց է նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար: Մասնակցության համար հետաքրքվող ՔՀԿ-ները կարող են մինչև սույն թվականի հուլիս 14-ը ժամը 24.00-ն մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել