Ադրբեջանական կողմը հաստատել է 4-րդ զոհի մասին լուրը․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը հաստատել է 4-րդ զոհի մասին լուրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չորրոդ զոհը հաստատեցին։ Լավ էլ կամաց-կամաց տալիս են»,-նշում է նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև կոչ է անում չհավատալ հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությանը․ «Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշշշի զորավարն էլ գալիս է Շամխոր։
Ասածս ինչ է. Չզարմանաք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել