Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։
Խոսքը Դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն»։
Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։