ԱՆ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացած տարեց կնոջ կորած դիակի մասին

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել