Ո՞վ պետք է հոգա բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը պահպանելու ծախսերը

Բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին:

Սեփականատերերից մեկի կողմից, առանց մյուսների համաձայնության, կատարած անհարկի ծախսերը մնացած սեփականատերերի կողմից չեն հատուցվում:

Այդ կապակցությամբ ծագող վեճերը լուծվում են դատական կարգով:

Աղնբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել