Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ստեփան Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի մուտք է գործել Ալեքսանդր Մ.-ին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել է մեկ կգ տարայով մուրաբար, ձուլման գործիքներ, պարագաներով համալրված փայտե պայուսակ, հեռադիտակ, աշխատանքային գործիքներ` Ալեքսանդր Մ-ին պատճառելով զգալի չափերի հասնող 20.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net