Զարուհի Փոստանջյանը Տիգրան Մուկուչյանից պահանջում էր պատասխանել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այս պահին ՍԴ-ում պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցերին:

Վերջինիս հետաքրքրում էր, թե այս պահի դրությամբ ԿԸՀ-ում քանի գրանցված թեկնածուներ կան, որոնք մասնակցել են նախագահի ընտրություններին:

Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց պատասխանել հարցին, նշելով, որ դա ոչ մի կապ չունի վիճարկվող հարցի հետ: Զարուհի Փոստանջյանը պնդեց` «Պատասխանեք»:

«Չեմ պատասխանում»,- եղավ Տիգրան Մուկուչյանի պատասխանը: Նրա խոսքով՝ ինքը պատասխանները բարձրագույն դատարանի համար է տալիս, որպեսզի դատարանը դրանից հետևություններ և եզրահանգումներ անի:

«Նորից անցնում եք թույլատրելի սահմանները»,- միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյան ու Անդրիաս Ղուկասյանը Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումներով խնդրում են անվավեր ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: ՍԴ-ն երկու դիմումները միացրել է մեկ վարույթում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել