Լավ է, որ նման գաղափար է առաջացել և դատական համակարգը չի գտնվում ճահճուտում․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ Գերագույն դատարան ունենալու հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին՝ մեծ ասուլիսի ժամանակ, ի պատասխան Իրավաբան․net-ի հարցին, նշեց, որ այժմ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քննարկման թեմաներից մեկը Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելնն ու դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ այժմ դժվար է պատասխանել, թե ինչ ազդեցություն այն կունենա դատական համակարգի համար։ «Շատ կարճ ժամանակաշրջան՝ մինչև 1998 թվականը մենք ունեցել ենք Գերագույն դատարան, երբ Սահմանադրությունը մտավ ուժի մեջ 1995 թվականին և փոփոխություններ տեղի ունեցան։ Ընտրության խնդիր է։ Ես միշտ մտածում եմ, որ կարևորը մարմիններն արդյունավետ աշխատեն։ Եթե մարմիններն արդյունավետ են աշխատում՝ կապ չունի ունենք միայն Գերագույն դատարան, թե ունենք Սահմանադրական դատարան և Վճռաբեկ դատարան, ամեն մեկն ունի իր գործառույթները»,-ասաց ԲԴԽ անդամը։

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով, լավ է, որ նման գաղափար է առաջացել և դատական համակարգը չի գնվում ճահճուտում, ցանկացած գաղափար էլ տեղ ունի քննարկման, բացասական և դրական կողմերը վեր հանելու և ճիշտ որոշում կայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել